Դեղաբույսեր
Ձիաձետ դաշտային - Хвощ полевой - Equisetum arvense L.
Հայկական տարանունները- ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի
Դեղաբույսի նկարագրությունը: Ձիաձետազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա, սպորավոր խոտաբույս է: Ունի հողի մեջ խոր թափանցող, սև, սողացող կոճղարմատ, երկու կարգի ցողուններով` սպորակիր և ոչ սպորակիր: Տերևները նշտարաձև են` 18-16-ական: Ամառային ընձյուղները կանաչ են: Կոճղարմատը հաճախ իր վրա կրում է օսլայով հարուստ հանգուցաձև պալարներ: Բույսը լավ աճում է խոնավ, ճահճային, վատ աերացիա ունեցող հողերում, մեծ մասամբ մարգագետիններում, այգիներում, խառը անտառային գոտիներում, գետեզրերին, տղմուտ և բերովի հողերում` հաճախ տալով միատարր բուսուտներ: Բազմանում է սպորներով և կոճղարմատներով: Մեր հանրապետությունում հանդիպում է 6 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունի միայն դաշտային ձիաձետը: ''Էքվիզետում'' անունը ունի լատինական ծագում. ''էքվուս'' նշանակում է ձի, իսկ ''սետա''` պոչ: Իրականում բույսի ցողուններն ինչ որ չափով հիշեցնում են ձիու պոչ:
Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից` K, Ca, Al:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը: Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին` հնձելով մանգաղով կամ գերանդիով: Հումքը չորացնում են տանիքում` լավ քամհարվող տեղում: Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25%-ը, ունի թթվային համ և պիտանի է օգտագործման` մոտ 2 տարի: Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավացնող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց:
Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց: Ավիցեննան թարմ բուսահյութը օգտագործել է արտաքին` մաշկային խոցերը և վերքերը բուժելու նպատակով, իսկ թուրմը` գինու հետ խառնված` լյարդի և ստամոքսի ուռուցքների, ջրգողության և արյունային լուծի դեպքերում: Ըստ Ամիրդովլաթի, դեղաբույսն ''օգտե ակռային թուլացած մսերուն, ամրացնե և ուժովցնե, կտրե արյուն թքելը'': Միաժամանակ նա նշում է, որ գինու հետ տալով, կտրում է լուծը, եփուկի ձևով օգտակար է երիկամների, միզապարկի, ստամոքսի, լյարդի, թոքերի մի շարք հիվանդությունների, մկանային թուլության, հազի, հևոցի ժամանակ: Չոր վիճակում (փոշու ձևով) բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով` օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով` սրտային թուլությունը: Դեղաբույսի երկարատև օգտագործումը` բժշկապետի նշումով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում: Այն դրականապես է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա: Դեղաբույսի հյութը` քթի մեջ կաթեցնելիս, կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը` գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների և ջրգողության վրա:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է արյունախխման, արյունահոսությունների, թութքի և դժվար լավացող վերքերի դեպքում: Չինական բժշկության մեջ ձիաձետն օգտագործվում է աչքերի որոշ հիվանդությունների դեպքում, ֆրանսիայում` որպես վերքամոքիչ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև` էնուրեզի, իսկ լոգանքի ձևով` ոտքերի քրտնոտության դեպքում: Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես մածող, հեմոստատիկ, միզամուղ և հականեխիչ միջոց: Ներքին ընդունման ձևով այն տալիս են թոքերի պալարախտով, միզամուղների հիվանդություններով, ռևմատիզմով, թութքով, աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին:
Գերմանիայում` լոգանքի և խոտաթրջոցի ձևով, դեղաբույսն օգտագործվում է դժվար լավացող վերքերի, քթային արյունահոսության, ֆուրունկուլյոզի, անգինայի և լնդերի բորբոքումների ժամանակ, Լեհաստանում` բացի միզամուղ նպատակներից, արտաքին ձևով` գլխի մազաթափության ժամանակ, իսկ Ավստրիայում այն համարվում է ոչ միայն հեմոստատիկ և վերքամոքիչ, այլև ''արյունը մաքրող'' և թոքային մի շարք հիվանդությունները բուժող միջոց:
Փորձառական հետազոտությունները ծովախոզուկների վրա ցույց տվեցին, որ դեղաբույսի կիրառումից ուժեղանում և արագանում է միզարձակումը: Այս հատկությամբ ձիաձետը զգալի չափով գերազանցում է դիուրեթինին և երիկամաթեյին: Միաժամանակ պարզվել է, որ դեղաբույսն օժտված է հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններով, նպաստում է օրգանիզմից կապարի դուրս գալուն, որով էլ այն ցուցված է` կիրառելու կապարային թունավորումների ժամանակ (Զվերևա Ա. Վ.):
Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ` դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ` տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ` արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ` երիկամաքարային հիվանդության ժամանակ և այլն:
Ըստ Բ. Ե. Վոտչալի, ձիաձետի կիրառումը մեծ անհրաժեշտություն է բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ արձանագրվում է ռեֆրակտեր վիճակ մյուս միզամուղների նկատմամբ: Տեղին է նշել այն, որ դեղաբույսի կիրառման շնորհիվ մոտ 2 անգամ մեծանում է օրվա մեզի քանակը` սրտային դեկոմպենսացված վիճակում գտնվող հիվանդների մոտ: Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում ամբողջ բուժման ընթացքում: Դեղաբույսը նշանակումից հանելուց հետո էլ առատ միզարձակումը շարունակվում է ևս 2-3 օր, իսկ նորից նշանակման դեպքում արդյունքը վերականգնվում է: Ձիաձետի կիրառումը այս բնույթի հիվանդների մոտ ոչ մի անգամ կողմնակի անցանկալի երևույթներ չի տալիս: Անհրաժեշտ է նշել, որ երբ դեղաբույսը օգտագործվում է կալիում ացետատի, երիկամաթեյի, խաղողի հյութի, սրտային գլիկոզիդների և սրտային այլ դեղամիջոցների հետ, դիուրետիկ ազդեցությունն ավելի է մեծանում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ թարմ բուսահյութը ավելացնում է անայտուց սրտային հիվանդների օրվա դիուրեզը միայն 40%-ով, իսկ այտուցների առկայության պայմաններում արդյունքը հասնում է 100%-ի. նման արդյունք նկատվել է նաև քրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ, մինչդեռ սուր նեֆրիտների ժամանակ ձիաձետի օգտագործումը ինչ-որ չափով հակացուցված է: Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն, պարզվել է, որ բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը` արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան, որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ: Դեղաբույսի եփուկը և ջրիկ մզվածքը օգտագործվում են որպես միզամուղ` սրտային, լյարդային և երիկամային բնույթի ջրգողությունների, պիելոցիստիտների, մեծ չափերի հասնող էքսուդատիվ պլևրիտների, սիլիցիումային նյութափոխանակության խանգարումների ժամանակ և այլն: Եփուկը, որ առաջ է բերում դիուրեզի բավականաչափ կայուն ավելացում, բացասաբար չի անդրադառնում երիկամների ինչպես արտազատական, այնպես էլ կոնցենտրացիոն ֆունկցիաների վրա: Դեղաբույսը 1961 թ. մտել է պետական ֆարմակոպեայի մեջ: Այն կազմում է Տրասկովի հակաասթմատիկ և Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրաների բաղադրիչ մասը: Ըստ Վ.. Շյոնենբերգերի, ձիաձետի մեջ պարունակվող սիլիկաթթուն` անցնելով օրգանիզմ, ամրապնդւմ է հյուսվածքները, բարձրացնում լեյկոցիտոզը, օրգանիզմի պաշպանողական ուժերը: Դեղաբույսը` տատրակի և եզան լեզվի հետ օգտագործելիս, հեղինակի տվյալներով, օգնում է հազին, վերացնում խզզոցները, բուժում շնչուղիների կատառը, բրոնխիտը` հատկապես վերջինիս քրոնիկական ձևերը:
Մենք դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտների ժամանակ: Դեղաբույսն օգտագործելու առաջին իսկ օրերից փափկել է հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը: Այս բոլորին զուգընթաց` վերացել են ետկրծոսկրային ցավերը, պակասել ինտոքսիկացիան, իջել է ջերմությունը: Նկատվել է միզարձակման և քրտնարտադրության ուժեղացում, որոնք էլ մեծ դեր են խաղացել այս հիվանդության բուժման պրոցեսում:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 4 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում և, որպես միզամուղ, ըմպում կումերով` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 30 գ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ` օրվա մեջ 2-3 անգամ, կամ` 15 գ հումքը 30 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ, կամ` 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրական 4 անգամ, կամ` 50 գ հումքը 1 օր թրմում են 3 բաժակ սառը ջրում, ապա քամում և օգտագործում արտաքին` լոգանքների և կոմպրեսների ձևով, կամ` 15-20 գ հումքը երկարատև թրմում են 1 լ սպիտակ գինու մեջ, ապա ընդունում 100-150 մլ, ամեն առավոտ` արյունահոսությունների ժամանակ:
Եփուկ պատրաստելու համար հումքը 1:10 հարաբերությամբ` խառնելով ջրի հետ, եռացնում են 30 րոպե, հովացնում, քամում, ավելացնում գոլորշիացման հետևանքով պակասած ջրի քանակն ու ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց հետո: Նույն եփուկը կարելի է խառնել գարնանային շողավարդի` 6,0 - 200 մլ եփուկի հետ և ըմպել վերոհիշյալ եղանակով, կամ` 6 գ հումքը 30 րոպե եփում են 500 մլ ջրում, ապա օգտագործում ողողման նպատակով, կամ` 50 գ հումքը 20 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում ու քամում, ապա օգտագործում ողողումների համար: Թարմ բուսահյութը օգտագործում են 15-ական մլ, օրական 3 անգամ: Ջրիկ մզվածքը պատրաստում են 60° սպիրտի հետ` պերկոլացիոն եղանակով, 1:5 հարաբերությամբ, որն օգտագործվում է 1-ական թեյի գդալ` օրական 2-3 անգամ: 30-50 գ փոշին լուծում են 1 լ եռման ջրում և օգտագործում 150-ական մլ` առավոտյան և երեկոյան:
Դժվար և ցավոտ միզարձակման ժամանակ դեղաբույսը հավասարաչափ խառնում են երիցուկի հետ, որից 1 թեյի գդալ վերցնելով` պատրաստում են թեյ 200 մլ ջրում և ըմպում միանվագ: Միզապարկի սպաստիկ ցավերի ժամանակ նույն ձևով օգտագործում են ձիաձետի և կապույտ տերեփուկի հավասարաչափ խառնուրդը: Դաշտանային խանգարումների ժամանակ վերցնում են 1-ական մաս ձիաձետ և ծտապաշար, 3 մաս ոսկեհազարուկ և 5 մաս մատնունի: Այս խառնուրդից պատրաստում են թուրմ, 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում, որն ըմպում են օրվա ընթացքում: Թութքի ժամանակ վերցնում են ձիաձետ (20), կատվախոտ (20) և կաղնու կեղև (50): Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 6 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, ապա օգտագործում թրջոցների կամ լոգանքների ձևով: Հեպատիտների և ցիռոզների ժամանակ հավասարաչափ իրար են խառնում ձիաձետ, եղերդակի արմատ, հազարտերևուկ և սրոհունդ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում օրվա մեջ 2 անգամ: Առատ դաշտանի և արյունային փսխման դեպքում վերցնում են հավասարաչափ` ձիաձետ, հովվամաղախ և գիհու կոնապտուղներ, և օգտագործում նշված եղանակով: Միզամուղ № 3 թեյի մեջ մտնում են ձիաձետ, գիհու պտուղներ և սեզախոտ` 2:2:1 հարաբերությամբ, իսկ № 8 նույնատիպ թեյի մեջ` հավասարաչափ ձիաձետ և կեչու տերև: № 3 միզամուղ թեյից վերցնում են 4 ճաշի գդալ, 15 րոպե թրմում 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, իսկ № 8 միզամուղ թեյից 2 ճաշի գդալ հումքը` 1 ժամ թրմելով 2 բաժակ եռման ջրում, ըմպում են օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Ձիաձետի և շիբի խառնուրդը բրդյա գործվածքները ներկում է մոխրադեղնավուն: Մատղաշ, սպորակիր ընձյուղները որոշ տեղերում օգտագործում են սննդի մեջ` հում կամ եփած: Չոր խոտի մեջ թունավոր է հատկապես ձիերի և կովերի համար, մինչդեռ թարմ վիճակում միանգամայն անվնաս է:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6YkITp' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ














